Ներկայացումներ

«Անկոչ հյուրը»

«Անկոչ հյուրը» Լիրիկական կատակերգություն 1 արարով 18+ Հեղինակ՝ Ս.Բարտոխովա Բեմադրիչ՝ Արման Նավասարդյան Դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան Տոմսերի արժեքը՝ 1500,2000,3000 դրամ Ամրագրելու համար զանգահարել՝ /+37410/ 588813, 096 588813 Online պատվիրելու համար՝https://www.tomsarkgh.am/hy/event/156 Հասցե՝ ՊՌՈՇՅԱՆ 1, ՓԱԿՈՒՂԻ 1 /մետրոյի «Մ. Բաղրամյան» կայարանի հարևանությամբ/ Տղամարդը և կինը հանդիպում են բավականին անսովոր պայմաններում, երբ տղամարդը պաշգամբով փախչում է սիրուհու՝ ժամանակից շուտ վերադարձած ամուսնուց: Հայտնվելով հարևանի տանը, սկսում է անմիջապես սիրահետել ‹‹տանտիրուհու›› հետ, չիմանալով, որ դա իր սեփական կինն է, որը հայտնվել է այդտեղ՝ ընկերուհու բացակայության ժամանակ տանը հետևելու համար: Քանի որ կինը կոսմետիկ դիմակով է, նա չի ճանաչում իր կնոջն ու կրկին սիրահարվում է նրան: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ կինը մաքրում է դեմքից կոսմետիկ դիմակը և հաճոյախոսությունները փոխվում են մեղադրանքների… Իրավիճակը թեև կատակերգական է, բայց շոշափում է լուրջ և մշտապես արդի խնդիրներ. Ինչու՞ են մեռնում զգացմունքները, ինչպե՞ս է պատահում, որ կենցաղը սպանում է հարաբերությունները և ինչու՞ ռոմանտիկան երկար չի ապրում…